Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Հայաստանում աստղերը գների հետ ոչ մի կապ չունեն

Եթե ամբողջ աշխարհում որակավորման նպատակն է աջակցել զբոսաշրջիկներին ընտրության հարցում, այս կերպ հյուրանոցային բիզնեսում ձևավորել առողջ մրցակցային մթնոլորտ, որի դեպքում գները ևս սահմանվում են ըստ աստղերի քանակի, մեր հյուրանոցների գները վկայում են, որ Հայաստանում աստղերը գնի հետ բոլորովին կապ չունեն:
Այսպես. եթե չորսաստղանի «Անի» հյուրանոցը 1 օրվա համար նախատեսում է 30-92000 դրամ, մոտավորապես նույն գինն է նախատեսում աստղեր չունեցող «Եվրոպա» հյուրանոցը: Շատ ավելի բարձր գին է նախատեսում դարձյալ աստղեր չունեցող «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը` 92 հազար դրամից սկսած, մինչդեռ երեքաստղանիի կարգավիճակ ունեցող «Կոնգրես» հյուրանոցը իր լավագույն համարն առաջարկում է 62 հազար դրամով: Նույն կերպ, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը, չնայած դեռ որակավորում չի ստացել, ներկայանում է որպես հինգաստղանի և 1 օրվա համար պահանջում 110-136 հազար դրամ, մինչդեռ երեքաստղանի «Ռեժինեն» 1 օրվա համար պահանջում է 50-60000 դրամ, իսկ չորսաստղանի «Մետրոպոլ» հյուրանոցը` 47-94 հազար դրամ:
Ինչ վերաբերում է մեր հինգաստղանի հյուրանոցների գներին, դրանք, իհարկե, գրեթե անհասանելի հաճույք են: Օրինակ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցը իր ծառայությունները մատուցում է 54-800 հազար դրամի սահմաններում:
Ինչևէ, մեր հյուրանոցների գները բարձր մակարդակի են, և թվում է, թե նույնքան բարձր կլինի դրանց մատուցած ծառայությունների որակը, սակայն մի շարք տուրիստական գործակալություններ փաստում են, որ զբոսաշրջիկները հաճախ դժգոհում են բազում կարևոր մանրուքներից, որոնցից է քաղաքավարի վերաբերմունքը: «Իհարկե, մաքրության հետ կապված դեռ բողոքներ չենք ունեցել, սակայն հաճախակի դժգոհում են անձնակազմի մակարդակից, որը չի համապատասխանում անհրաժեշտ աստիճանին` ոչ կրթվածությամբ, ոչ էլ շնորհքով: Դե, իսկ գները անհամեմատ ավելի բարձր են մեզանում, քան աշխարհի մի շարք ավելի գրավիչ երկրներում»,- նշում է Հայաստանի զբոսավարների գիլդիայի տնօրեն Սվետլանա Սարգսյանը:
Իսկ «Բարի գալուստ» տուրիստական կազմակերպության տնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց¸ որ Հայաստան հիմնականում այցելում են թոշակառուներ, որոնց մեծ մասը նախընտրում է ապրել ոչ թե շքեղ հինգաստղանի հյուրանոցներում, այլ հարմարավետ երեքաստղանի հյուրանոցներում, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում երեքաստղանի հյուրանոցը չունի երեք աստղին համապատասխան գին: Դե, իսկ քանի որ գների առումով շուկայում ոչ մի նորմա չի գործում, միջին մակարդակի հյուրանոցների սեփականատերերն իրավասու են նշանակել ցանկացած գին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում