Աֆղանստանի պաշտոնատար անձը երկուշաբթի օրն ասել է, որ Վաշինգտոնը համաձայնվել է նոր ռազմավարական ծրագրին, ըստ որի՝ ԱՄՆ-ը իր զորքերը երկրից դուրս բերելուց հետո առնվազն մեկ տասնամյակ կպաշտպանի Աֆղանստանի բանակը:
Ինչպես հաղորդում է AccessNorthGa-ն, կիրակի օրը ստորագրված համաձայնագրով ԱՄՆ-ը նաև պարտավորվում է գործողություններ իրականացնել միայն Աֆղանստանի համաձայնության դեպքում: ԱՄՆ-ը խոստացել է նաև Աֆղանստանի տարածքը չօգտագործել այլ երկրների դեմ հարձակումներ իրականացնելու համար:
Աֆղանստանի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին, որ թույլ չեն տա իրենց երկիրն օգտագործել այլ երկրների դեմ հարձակումներ իրականացնելու համար: