Monday, 13 05 2024
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին

Ի՞նչ ենք ուզում Թուրքիայից. սփյուռքի համար պարզ չէ. Սագօ Արեան

Ի՞նչ ենք ուզում Թուրքիայից. սփյուռքի համար պարզ չէ։ Այսօր «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում նման հարցադրմամբ իր մտահոգությունը հայտնեց լիբանանահայ բանաստեղծ, հրապարակախոս Սաքո Արեյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սփյուռքի գործիչների մտահոգությունների մասին։

Նա նշեց, որ մոտենում ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և բոլորը կարծում են, որ պետք է լինի աշխուժություն այս հարցի շուրջ, ուստի Բեյրութի հայ համայնքը մի քանի միջոցառումներ է կազմակերպելու: Խոսելով Ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքականության մասին՝ սփյուռքահայ մտավորականն ասաց, որ եթե թուրքն այսօր ընդունի ցեղասպանությունը, սփյուռքում ապրող հայերը մեծ հարված կստանան, քանի որ նրա համոզմամբ՝ դրան հաջորդող գործողություններ կլինեն, որոնց մենք պատրաստ չենք։

«Մենք պահանջների իմաստով չունենք ծրագիր, բոլոր երգերը երգված են, և մենք չգիտենք ինչ անել, որպես ազգ բարդ խնդրի առջև ենք կանգնել: Մենք պետք է մշակենք և համակարգենք մեր գործողությունները: Մենք ունենք պահանջներ Թուրքիայից, ուստի պետք է նստենք թուրքի հետ և ձևավորենք ծրագիր, պետք է մտածենք՝ ինչ անել վաղը»,- ասաց Սաքո Արեյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր ապրիլի 24-ին քայլարշավ են կազմակերպում, հուշագիր կազմում և այլն, սակայն այս քայլերն արդյունավետ չեն:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօր մոդայիկ է Ցեղասպանության թեման, Հայաստանի իշխանություններն այսօր շահարկում են այս հարցը․ «Ցեղասպանության լիիրավ տերը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ արևմտահայ զանգվածները, և այդ զանգվածների անունից խոսող մենք այսօր չունենք: Մենք պետք է համակարգենք մեր անելիքը, որպեսզի չմնանք այդ լացողի, ողբացողի, տխրության մեջ խարխափողի հոգեբանության մեջ:
Մենք ի՞նչ ենք ուզում Թուրքիայից, կարո՞ղ ենք գնալ Արևմտյան Հայաստան՝ ապրելու։ Այս ամենն ինձ համար պարզ չէ: Ճիշտ է՝ մենք ցեղասպանված ենք, մենք անջատված ենք մեր հողերից, բայց մեր այսօրվա անելիքը չգիտենք, թե ինչ է։ Եթե մենք դրա պատասխանն ունենք, նաև պետք է իմանանք, որ մեզ համար ձեռնտու չէ Արևմուտքի խաղիկների համար ածուխ և կրակ ապահովելը: Այստեղ կարող եմ վերհիշել ֆրանսիական խաղերը: Ո՞վ է այսօր խոսում պարոն Սարկոզիի մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում