Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Դաշնակցականները և հնչակները՝ Լիբանանի ճգնաժամի տարբեր խրամատներում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է լիբանանահայ բանաստեղծ-հրապարակախոս Սագո Արեանը:


– Լիբանանում սկսված կառավարական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է նոր կառավարություն ձևավորել: Սաադ Հարիրիից բացի, առաջադրվել է նաև նախկին վարչապետ Նաջին Միքաթին: Ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները:


– Լիբանանի ընդդիմությունը նախ առաջադրեց նախկին վարչապետ Օմար Կարամեի թեկնածությունը, սակայն նրա շանսերը շատ փոքր էին, և ընդդիմություն-իշխանություն քվեների տարբերությամբ ընդդիմության թեկնածուն պիտի տապալվեր: Այդ իսկ պատճառով առաջադրվեց նախկին վարչապետ Նաջին Միքաթիի թեկնածությունը, որը չեզոք, «բարեխառն» թեկնածու է: Նա ընդունելի թեկնածու է նաև «Մարտի 14» դաշինքի համար: Բայց վիճակը շատ ծանր է, այն իմաստով, որ ոչ ոք չգիտի, թե ով է վարչապետ լինելու: Եթե անգամ Միքաթին նշանակվի վարչապետ, ապա չի ընդունվի սուննի համայնքի մեծամասնության կողմից, ինչն էլ երկրում տագնապի առաջացման կհանգեցնի:


– Իսկ Սաադ Հարիրիի հնարավորություններն ինչպե՞ս կգնահատեք, կարո՞ղ է նա վերընտրվել վարչապետի պաշտոնում:


– Այստեղ հնարավորության խնդիրը չէ, իհարկե, նա երկիրը ղեկավարելու փորձ ունի: Բայց, ըստ իս, ձախողվել է։ Իրավացի է ընդդիմությունը, որ Հարիրին չի կատարել իր տված խոստումները՝ կապված թե՛ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հարցով միջազգային դատարանի գործունեության հետ, թե՛ երկրի տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման առումով: Ընդդիմությունը մեծ շանսեր ունի երկիրը ղեկավարելու, և այժմ ընդդիմադիր մի շարք ուժեր ասում են, թե գնալու են առաջ և ուզում են միասնական, կոալիցիոն կառավարություն ստեղծել:


– Իսկ Լիբանանի հայկական կուսակցություններն ո՞ւմ են աջակցում:


– Հայկական ճակատը բաժանված է երկու մասերի` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պաշտպանում է Միքաթիի թեկնածությունը, իսկ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, բնականաբար, պաշտպանում է նախկին վարչապետ Սաադ Հարիրիի թեկնածությունը:


– Միջազգային հանրության հետաքրքրությունը Լիբանանի նկատմամբ չափազանց մեծ է, շատերն են պատրաստակամություն հայտնել օգնել Լիբանանի իշխանություններին՝ դուրս գալու կառավարական ճգնաժամից: Ձեր գնահատմամբ, ովքե՞ր են հիմնական դերակատարները:


– Միջազգային դերակատարները շատ հստակ են ու պարզ: Լիբանանի ընդդիմությունը համագործակցում է Իրանի և Սիրիայի հետ, իսկ Սաադ Հարիրիի և «Մարտի 14» դաշինքի կողքին են Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ այս ուժերը ամերիկամետ ուժեր են: Իսկ Թուրքիան և Քաթարը դիտորդի դերում են, երկու ուժերի հետ էլ գործակցում են, և նրանց դերակատարությունը երկու ուժերի կողմից էլ դրական է գնահատվում: Ֆրանսիան ևս իր աջակցությունն է հայտնել երկու կողմերին, սակայն ավելի հակված է Սաադ Հարիրիի կողմը:


– Պարոն Արեան, Լիբանանում կառավարական ճգնաժամ սկսվեց այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը քննող միջազգային դատարանը հայտարարեց, որ դատավճիռն արդեն պատրաստ է: Ձեր կարծիքով, ո՞րն է «Հիզբոլլահի» դժգոհության պատճառը, հնարավո՞ր է, որ այն կապ ունենա Հարիրիի սպանության հետ:


  Գերմանական նշանավոր թերթերից մեկի հրապարակման համաձայն, վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը քննող միջազգային դատարանի վճիռը հրապարակելիս հայտնի են դառնալու «Հիզբոլլահի» անդամ նշանավոր մարդկանց անուններ: Բայց ոչ ոք չգիտի, թե դատարանի վճիռն ինչ է պարունակում իր մեջ, իսկ «Հիզբոլլահն» էլ նշում է, թե դա քաղաքականացված դատավարություն է, որի նպատակը Ռաֆիկ Հարիրիի սպանության գործում «Հիզբոլլահին» անբաստանելն է, ինչը շատ վտանգավոր, շատ ռիսկային դատավճիռ պիտի լինի Լիբանանի համար:


– Իսկ հնարավո՞ր է, որ դատավճռի հրապարակումը Լիբանանում հանգեցնի քաղաքացիական բախումների:


– Քաղաքացիական պատերազմի հավանականությունը քիչ է: Սակայն երբ հրապարակվի միջազգային դատարանի դատավճիռը, այն սեպ կխրի «Հիզբոլլահի» և Լիբանանի ժողովրդի միջև: Զինված պայքարի հնարավորությունը բացառվում է, որովհետև երկրի ներսում բանակը շատ ուժեղ է, իսկ «Հիզբոլլահը» միակ զինված ուժն է։ «Հիզբոլլահի» կողմից որևէ զինված գործողություն կդիտվի որպես ոչ հայրենասեր ուժի պահվածք, և «Հիզբոլլահը» կմեղադրվի Լիբանանի ներքին կյանքը խանգարելու համար: Դա, իհարկե, ձեռնտու չէ «Հիզբոլլահին»: Այդուամենայնիվ, չգիտեմ՝ ինչ հավանական սցենարներ կան, քանզի միջազգային հանրությունը մեծ ուշադրությամբ է հետևում լիբանանյան զարգացումներին: Ամեն օր նոր լուրեր են տարածվում, որ հնարավոր է Լիբանանի խնդիրը միջազգայնացնեն: Սա նշանակում է ՄԱԿ-ի 1501 որոշման իրականացում` զինաթափել «Հիզբոլլահին»: Իմ կարծիքով, միջազգայի ուժերը, հատկապես ԱՄՆ-ն, ուզում են, որ «Հիզբոլլահը» զինաթափվի։ Այդ գաղափարին աջակցում են նաև Ֆրանսիան և Կիպրոսը, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, որի դերակատարությունն ավելի թույլ է:   


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում