Գերմանական յուրաքանչյուր երկրորդ ընկերություն արդյունաբերական լրտեսության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նման եզրակացության են հանգել Corporate Trust ընկերության անվտանգության ոլորտի մասնագետները շուրջ 600 գերմանական ընկերություններում անցկացված հետազոտության արդյունքում:
Գերմանիայի ձեռնարկությունների 20%-ը ուղղակի լրտեսության է ենթարկվում մրցակիցների կողմից, ընկերությունների 33%-ը ինսայդերական տեղեկությւոնների արտահոսք են ունենում, սակայն լրտեսության փաստի ապացույցներ չեն եղել: Առավել հաճախ լրտեսության համար օգտագործվում են հատուկ ծրագրային ապահովում, որոնք աշխատակիցներն ինքնուրույն չեն կարող պարզել:
Արդյունաբերական լրեսության հետևանքով հասցված վնասը մշտապես աճում է: 2012 թ. Գերմանիայի տնտեսությունը դրա հետևանքով կկրի 4.2 մլրդ եվրոյի վնաս:
Հետազոտության մեջ նշվում է, որ արդյունաբերական լրտսությամբ զբաղվող երկրների թվում են Չինաստանը, ԱՊՀ երկրները, ԱՄՆ-ը:











































