Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Իսրայելի շելֆում զբաղվելու է նավթարդյունահանման աշխատանքներով: Այդ պլանում SOCAR-ին հաջողվել է առաջ անցնել ռուսական «Գազպրոմ»-ից և ստանալ լիցենզիայի 5 տոկոսը:
Շուտով Caspian Drilling Company ընկերությունը (CDC), որը SOCAR-ի դուստր ընկերությունն է, հորատումներ է իրականացնելու Իսրայելի միակ նավթահանքում: Խոսքը Իսրայելի տարածքային ջրերում գտնվող, ափից 16 կիլոմետր հեռավորության վրա ընկած Med Ashdod նավթահանքի մասին է, որը գտնվում է 6000 մետր խորության վրա:










































