Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ աշխարհի տարբեր երկրներում կներկայացվեն Ցեղասպանության շարժական ցուցադրություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ներկայացնելով իրենց այս տարվա անելիքները:
Նա նշեց, որ վերոնշյալ ցուցադրություններից հինգը պետք է ներկայացվեն այս տարի: «ՀՀ նախագահի կողմից ստորագրվեց հրամանագիր, և ստեղծվեց Ցեղասպանության միջոցառումների համակարգման պետական հանձնաժողով: Ամեն օր տարբեր կազմակերպություններից, երկրներից ստանում ենք առաջարկներ, և մայիսին տեղի կունենա հանձնաժողովի երկրորդ նիստը և կորոշվի միջոցառումների ժամանակացույցը: Պետք է ստեղծվեն միջոցառումները համակարգող ենթահանձնաժողովներ ևս»,- տեղեկացրեց Հ. Դեմոյանը:





































