Ապրիլի 21-ին, ժամը 16.00-ին, մայրաքաղաքի Հալաբյան փողոցում գտնվող ինտերնետ ակումբներից մեկի ադմինիստրատորը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ նախորդ երեկոյան հաճախորդներից մեկը սրահից գողացել է նոութբուք և բջջային հեռախոս:
Նույն օրը երեկոյան ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա Աթանես Զ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:









































