Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրամիության հարցերով թուրք պետնախարար ու գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն ադրբեջանական մեծաթիվ բնակչություն ունեցող Իգդիրում հնչեցրել է իր հերթական հակահայկական հայտարարությունը.
«Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը գյուտ չէ: Ավելի լավ կլիներ, որ դրա փոխարեն հայերը լքեին Ղարաբաղը: Թուրքիան չի պատրաստվում լռել այդ անարդարության կապակցությամբ:Եթե Հայաստանը ցանկանում է հայտնվել պատմության մեջ, ապա նա պետք է գնա այդ քայլին: Դա ճիշտ կլինի Երևանի կողմից: Ալլահը հայերին խելք ու միտք տա: Բարեկամություն արեք հարևանների հետ և դուք հարուստ կլինեք»: