ՄԱԿ-ը կիրակի օրը դատապարտել է Իսրայելին Պաղեստինում տների ոչնչացման համար, որի արդյունքում, ինչպես իրենք են հաղորդում, տեղահանվել են ավելի քան 67 պաղեստինցի ներգաղթյալներ, որոնց կեսից ավելին եղել են երեխաներ:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, ՄԱԿ-ի Օգնության ու աշխատանքի գործակալության և Մարդասիրական հարցերի կոորդինացման գրասենյակի միասնական հայտարարության մեջ նշվում էր, որ Իսրայելի նման գործողությունները ոտնահարում են միջազգային օրենքը:
Խոսքը հիմնականում ապրիլի 18-ի մասին է, երբ Իսրայելի իշխանությունները ոչնչացրել էին պաղեստինցի 7 ընտանիքներին պատկանող տներ:











































