Հարավային Սուդանի Հանրապետությունը դուրս է բերել իր զորքերը վիճելի Հեգլիգ շրջանից, հաղորդում է Al-Arabiya արբայնակային հեռուստաալիքը` հղում անելով Հարավի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներին:
2011 թ. հուլիսին անկախություն ձեռք բերած հարավաբնակները անցած շաբաթ ներխուժել էին նավթաբեր Խեգլիգ շրջան, հիշեցնում է ИТАР-ТАСС-ը: Իշխանությունները համարել էին, որ տվյալ տարածքը, որտեղից Սուդանը ձեռք է բերում իր նավթի կեսը, Հարավային Հանրապետության մասն է կազմում: Խեգլիգի օկուպացումից հետո, որը ՄԱԿ-ը անօրինական և Հյուսիսի գերիշխանության խախտում ճանաչեց, Խարտումը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի վերադարձնի զավթված տարածքները: Երկրի նախագահ Օմար Հասան Ալ-Բաշիրը Հարավային Սուդանին «պատերազմ» հայտարարելով` նրա ղեկավարներին խոստացել է «վերջին դասը տալ»:
Ուրբաթ օրը Սուդանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Աբդել Ռահիմ Մուհամմեդ Հուսեյնը հայտարարել էր, որ երկրի բանակը հակառակորդին «ջախջախիչ պարտության» է մատնել` դուրս մղելով Հեգլիգից: Դրանից երկու ժամ առաջ Հարավային Սուդանի նախագահ Սալվատորե Կիիր Մայարդիտը հայտարարել էր նավթի հարուստ շրջանից «զորքերի անհապաղ դուրսբերման» մասին: «Դա արվում է այն բանի համար, որպեսզի համապատասխան մթնոլորտ ստեղծվի Խարտումի հետ երկխոսություն սկսելու համար»:
Հարավային Սուդանի բաժանումը սահմանային վեճերի և նավթային ռեսուրսները բաժանելու հարցերի լարվածության աճ առաջացրեց:









































