Լոնդոնում այս տարի տեղի ունենալիք օլիմպիական խաղերի ժամանակ կբացվի աշխարհում ամենամեծ McDonald’s ռեստորանը: Այն կգործի միայն օլիմպիական խաղերի 6 շաբաթների ընթացքում:
Daily Mail-ը գրում է, որ ժամանակավոր մասնաճյուղում, որը կկառուցվի 1500 հաճախորդի համար, կաշխատի ավելի քան 2000 մարդ:
McDonald’s-ի նշված մասնաճյուղը կբացվի Լոնդոնի արևելյան մասում: Ակնկալվում է որ ժամանակավոր McDonald’s-ում կվաճառվի 50000 Big Macբուրգեր:











































