Չինաստանում բեռնատարի և զբոսաշրջային ավտոբուսի դիմային բախման հետևանքով ամենաքիչը 13 մարդ է զոհվել: Պատահարը տեղի է ունեցել Շանհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Ավտոբուսը մեկնում էր Չանշու քաղաք, որտեղ զբոսաշրջիկները պետք է այցելեին ծաղիկների ցուցահանդեսին:
Ներկայումս տուժածների թվի մասին տեղեկություններ չկան, ինչպես նաև հայտնի չեն վթարի պատճառները: Չինական պարբերականներից մեկի տվյալներով` վթարի պատճառ կարող էր դառնալ ավտոմեքենաներից մեկի անիվի պայթելը:









































