Հնդկաստանը թեյը կհայտարարի ազգային ըմպելիք: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ապրիլի 21-ին հայտնել է երկրի պլանավորման կոմիտեի ներկայացուցիչը Ասամ նահանգ այցի ժամանակ:
Թեյը հնդկական ազգային ըմպելիք կդառնա 2013թ. ապրիլի 17-ին` Ասամ նահանգում առաջին թեյ արտադրողներից մեկի` Մանիրամա Դևանի 212-ամյակին կապակցությամբ:
Դևանը առաջինն էր, որ սկսեց ասամյան թեյ աճեցնել կոմերցիոն նպատակով: Հնդիկը գլխավորել է Ասամյան թեյի ասոցիացիան 1839թ.: Նա հայտնի է նաև որպես 1857 հակաբրիտանական ապստամբության կազմակերպիչներից մեկը: Հակակառավարական գործունեության համար Դևանին կախաղան են հանել բրիտանացի գաղութարարները:
Հնդկական կոմիտեում նշում են, որ որոշել են թեյը ազգային ըմպելիք կոչել ի նշան հարգանքի այն կանանց հանդեպ, ովքեր այս ոլորտի աշխատուժի մեծ մասն են:
The Asian Age պարբերականը նշում է, որ Հնդկաստանի ազգային ըմպելիքի կոչում կարող են ստանալ նաև կոկոսի, կիտրոնի հյութերը լասսին:










































