Իսպանիան մտադիր է կտրուկ կրճատել կենսավառելիքի ներմուծումը Արգենտինայից` ի պատասխան Բուենոս Այրեսի կողմից նավթային YPF ընկերության ազգայնացման, որի գլխավոր փաթեթը պատկանում էր իսպանական Repsol ընկերությանը:
Անցած տարի Իսպանիան Արգենտինայից ներկրել էր 750 մլն եվրո արժողությամբ 720 հազար տոննա կենսավառելիք:
Երկրում օգտագործվող կենսավառելիքի ¾-ը ներմուծվում է արտերկրից, սակայն այս վիճակը կարող է փոխվել: Փորձագետների տվյալներով` կենսավառելիք արտադրող իսպանական գործարանները ամբողջ հզորությամբ դեռ չեն աշխատում:









































