Այսօր` Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 142-րդ ամյակի օրը, Հայաստանի կոմունիստները նախընտրական քարոզարշավին զուգահեռ, նաև իրենց առաջնորդի ծննդյան օրն են նշելու: Այժմ հայ կոմունիստները քարոզարշավի շրջանակում շարունակում են հանդիպումները Եղեգնաձորի ընտրողների հետ:
Ավելի ուշ, նրանք իրենց համակիրների հետ Վայոց Ձորի մարզի Արին գյուղում ծաղիկներ կդնեն իրենց առաջնորդ Լենինի հուշարձանին: Այսօր երեկոյան էլ նրանք Գարեգին Նժդեհի հրապարակում կհանդիպեն իրենց ընտրողների հետ:
Լենինը ծննդյան 142 ամյակը Ռուսաստանի տարբեր շրջաններում ևս կոմունիստներն իրենց առաջնորդի հուշարձանին ծաղիկներ կդնեն:










































