Թենիսի Մոնտե Կարլոյի «Մասթերս 1000» շարքի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի առաջին և երկրորդ ռակետները:
Նովակ Ջոկովիչ – Տոմաշ Բերդիխ՝ 4:6, 6:3, 6:2,
Ռաֆայել Նադալ – Ժիլ Սիմոն՝ 6:3, 6:4:
Հիշեցնենք, որ Մոնտե Կարլոյի «Մասթերս 1000» շարքի տղամարդկանց 2009 թվականի մրցաշարի եզրափակիչում ևս հանդիպել էին Նադալն ու Ջոկովիչը: Այդ խաղն ավարտվեց իսպանացի թենիսիստի հաղթանակով: