2012թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 9,742 գործարքներ, որոնց քանակը 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 56.5%-ով, իսկ 2011թ. հունվարի համեմատ աճել` 1.2%-ով: Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38.5%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.6%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2012թ. հունվարին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. դեկտեմբերի համեմատ, նվազել են 2.0%-ով: 2012թ. հունվարին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 325 բնակարաններ, որոնց քանակը, 2011թ. դեկտեմբերի համեմատ, նվազել է 72.4%-ով, իսկ 2011թ. հունվարի համեմատ՝ 44.3%-ով:
Հիշեցնենք, որ 2011թ. 2010-ի համեմատ բնակարանների գները նվազել էին 5.5%-ով:











































