Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Թե ինչ պատահեց, երբ Ռուբեն Մաթևսոյանը կրթեց Արման Հովհաննիսյանին. Blog

Փորձագետ Մանան Գալստյանը E էլեկտրոնային պարբերականի իր բլոգում գրում է.

Հայերը ճշմարտություն չսիրող ազգ են: Ոչ էլ ճշմարտությունն ասողներին են սիրում: Ստեղծել են իրենց սեփական աշխարհը ու եթե հանկարծ ասես մի բան, որը չի տեղավորվում այդ աշխարհի շրջանակներում, ուրեմն թշնամի ես, դավաճան ու շուռ տված հայ: Էդպես էլ ստացվում է, որ չնայած քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդն ենք, բայց քեզ կուռքեր մի սարքիր պատվիրանը էսքան դարերի ընթացքում չենք սերտել:

Հախվերդյանի ու Արթուր Գրիգորյանի մասին վերջին հոդվածիցս հետո երաժշտության թեմային էլ չէի ուզում անդրադարձ անել, որովհետև հասկացա, որ յուրաքանչյուրիս սուբյեկտիվ դիրքորոշումը կարող է խանգարել դիմացինի ասելիքը գոնե մինչև վերջ լսել ու խոսել փաստարկ-հակափաստարկ տրամաբանության մեջ: Բայց որ ճիշտն ասեմ, վերջին շաբաթների ընթացքում մեկ այլ հայ երաժշտության ռահվիրայի` Ռուբեն Մաթևոսյանի մասին այնքան ինֆորմացիա ակնդրեցի և ունկնդրեցի, որ «չեմ կարող լռել», հայտնի նախաձեռնության անդամների պես:)

Անկեղծ եմ ասում, Ռուբեն Մաթևոսյանի արվեստը երբեք ինձ հոգեհարազատ չի եղել, բայց միշտ կարծել եմ, որ նախ, ես երաժշտության գիտակ չեմ, երկրորդ` մարդկանց ճաշակները երբեմն խիստ տարբեր են և դա է ճիշտ զարգացման նախապայմանը: Սակայն երբ մի երկու շաբաթ առաջ ATV հեռուստաընկերությամբ ականատես եղա Ռուբեն Մաթևոսյանի կողմից ջեյրանների հայտնի երգիչ Արման Հովհաննիսյանի մասին առնվազն կես ժամանոց գովերգությանը, իսկ դրանից հետո «Հրապարակ» թերթում և Report.am կայքում ծանոթացա նրա հարցազրույցներին, հասկացա, որ ճաշակն էստեղ քիչ կապ ունի: Ռուբեն Մաթևոսյանը Արման Հովհաննիսյանին համարում էր իր լավագույն աշակերտներից մեկը, նշում, որ նա լավ արվեստագետ է, որ ինքը հպարտանում է նրանով… Մենակ պետք է մեկ-մեկ երգերն էլ ճիշտ ընտրի, որ ավելի լավ լինի: Ու գնում ենք առաջ, ուրախ ու երջանիկ: Հիշեցի փոքրիկ իշխանին և այն, որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում վարժեցրել ենք: Հասկանո՞ւմ է Ռուբեն Մաթևոսյանը, որը ինքը որպես ուսուցիչ պատասխանատու է իր լավագույն աշակերտը համարող երգչի այլանդակ երգարվեստի համար: Հակառակ դեպքում պետք է ընդուներ, որ կամ ինքը լավ ուսուցիչ չի, կամ էլ աշակերտն է բութ ու շատակեր եղել:

Հրապարակ թերթին տված հարցազրույցում էլ, պարոն Մաթևոսյանը ամեն կերպ չի ուզում պատասխանել ընտրությունների և քաղաքականության նկատմամբ իր դիրքորոշմանը վերաբերող լրագրողի հարցերին, ասում է, որ չի խառնվում:

«Բայց ամեն դեպքում երեւի հեռուստացույցով նայել եք, տեսել եք ինչ էկատարվում:

– Ես հեռուստացույց շատ քիչ եմ նայում, որովհետեւ ճիշտ այդ ժամերին աշխատում եմ եւ նույնիսկ իմ հոբելյանական երեկոն չեմ հասցրել նայել»:

Պարոն Մաթևոսյանը երևի մոռացել է, որ հեռուստատեսությունը 24 ժամյա է և այդ ժամեր գոյություն չունեն: Բայց լրագրողը համառ է և պարոն Մաթևոսյանը հանճարեղ պատասխան է տալիս. «խնդրում եմ ինձ հարց չտաք, ես ժողովրդի երգիչ եմ…»: Պարոն Մաթևոսյանն էլ, ճիշտ մեր քաղաքական ուժերի նման, փաստորեն սեփականաշնորհել է ժողովուրդ բառը և այն դարձրել քող` դիրքորոշում ու վերաբերմունք չարտահայտելու համար: Իրեն արվեստագետ համարող և որպես այդպիսին հանրության գոնե որոշ շրջանակների կողմից մեծարվող մարդը իրեն թույլ է տալիս բառացիորեն այսպես արձագանքել Report.am կայքի լրագրողի հարցադրմանը. «Չեմ կարող ասել, թե միանշանակ ընտրությունները կեղծվում են: Եկեք մենք մի փոքր հպարտ լինենք, շատ կենցաղային մտածելակերպ չունենանք, այլ ունենանք պետականամետ մտածելակերպ»: Ինչպես ասում են, նո քոմենթ:

Գուցե իսկապես չարժեր այսքան կանգ առնել մեկ անձի վրա, բայց միաժամանակ ականատես լինելով նրա մեծարման անընդհատ միջոցառումներին այս նույն ընթացքում` ֆիզիկապես ցավ ապրեցի մեր փտած արժեքների համար, որտեղ մեծագույն արվեստագետ համարվող մշակութային գործիչն իր լավագույն աշակերտն է համարում ահավորագույն կլկլոցներով մեր ու մեր երեխաների ճաշակը գետնին հավասարեցնող և երկրի գլխավոր հրապարակում մարտնչող ռաբիսությամբ մեզ բոլորիս ռաբիսացնող Արման Հովհաննիսյանին: Որ երկրի հանրային կյանքում կարևորագույն իրադարձության` ԱԺ ընտրությունների մասին խոսելիս ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում, որովհետև ազատ չէ: Ազատ չէ մտքով: Ու նա ընդամենը մեկն է մեր կողմից մեծ հորջորջվող այն մարդկանց, որոնք նույնքան անազատ են, նույնքան կաշկանդված և նույնքան երկչոտ:

Իսկ անազատ մարդը, իմ խորին համոզմամբ, արվեստ չի կարող ստեղծել:

Հ.Գ. Հիշեցի այս խոսքերը, որի հեղինակին, ցավոք, չեմ մտապահել, բայց ով, կարծում եմ, ինձ կների հեղինակային իրավունքի թերի պահպանման համար. դուք մեծ չեք, դուք ընդամենը երկար եք ապրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում