Կազմակերպիչները հայտնում են, որ ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրի՝ Նյու Յորքում կայանալիք երեք համերգները տեղի չեն ունենա:
AFP-ի հաղորդմամբ՝ Live Nation ընկերության ներկայացուցիչ Ռենե Պորտոֆն ասել է, որ համերգները չեղյալ են հայտարարվել, և չի պլանավորվում դրանք այլ օր անցկացնել:
Այն, թե որն է համերգների չկայանալու պատճառը, չի հաղորդվում: Ազնավուրը պատրաստվում էր Նյու Յորքում համերգներով հանդես գալ ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին:
Ավելի վաղ՝ այս ամիս, նա արդեն հետաձգել էր Կանադայում կայանալիք համերգը:







































