Ինչպես հայտնում է РИА-Новости գործակալությունը, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների մեջ այս պահին հայտնի է մեկ հայի անուն: Դա 1969թ. ծնված Կարեն Միխայիլի Գալստյանն է, որը բնակվում է մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում: Տուժածը գտնվում է Մոսկվայի թիվ 64 հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 17:40-ի սահմաններում Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի սպասասրահներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով այս պահին հայտնի է 35 զոհվածի և 168 վիրավորի մասին:
Տուժածների մեջ կան նաև Ֆրանսիայի, Սլովակիայի և Իտալիայի քաղաքացիներ: