«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն` Բաղդադում երկու ռումբերի պայթեցման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 15 մարդ:
Ահաբեկիչները պայթուցիկ սարքեր են տեղադրել երթևեկելի մասում: Հարձակումներն ուղղված են եղել ոստիկանների և բանակային պարեկայինների դեմ, սական տուժել են անմեղ մարդիկ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ իրաքյան քաղաքներում 20 ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 36, վիրավորվել` 117 մարդ:
Իրաքում գործող «Ալ-Կաիդա»–ն և դրա հետ կապված խմբավորումները փորձում են դրդել քաղաքացիական պատերազմ, սրել հարաբերությունները շիաների, սունիների և քրդերի միջև:
Վերջին ժամանակներս Իրաքում գրեթե ամեն օր ահաբեկչություններ են տեղի ունենում երկրի տարբեր քաղաքներում:











































