Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժերն աննշան ավերվածություններ են պատճառել, ցունամիի սպառնալիք չկա: Այս մասին հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի իշխանություններին:
Հայտարարության մեջ նշվում է, որ շենքերն առավելապես վնասվել են Ռանսիկի քաղաքում: Բնակչության շրջանում զոհեր չկան, քանի որ տեղի բնակիչներն արագ լքել են շենքերը:
Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5:16-ին Մոնոկվարի քաղաքից 83 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո գրանցվել է առնվազն 10 հետցնցում:








































