«Հայացք» թերթը գրում է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները հանցագործության կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնի աշխատակից 1969թ. ծնված Կարեն Կ.-ին:
Վերջինս խոստովանել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 14-ին ինքն է դանակահարել 1985թ. ծնված Մերուժան Դ.-ին: Պարզվել է, որ Բրյուսովի փողոցում նա վիճաբանել է Մերուժան Դ.-ի և վերջինիս ընկերոջ`1992թ. ծնված Ժիրայր Ա.-ի հետ եւ դանակով հարվածել է Մերուժան Դ.-ին:






































