Ուրբաթ երեկոյան Մոնրեալի կենտրոնում ուսանողների կողմից կրթության վարձի բարձրացման դեմ ուղղված բողոքի ցույցն ուղեկցվել է բռնության ալիքով:
Ինչպես հաղորդում է The Huffington Post առցանց պարբերականը, 6 մարդ, այդ թվում 4 ոստիկան վիրավորվել է, 14 ցուցարար ձերբակալվել է: Մոնրեալի Կոնգրեսների պալատի թաղամասում տեղի ունեցած անկարգության հետևանքով կոտրվել են որոշ խանութների ցուցափեղկեր, վնասվել ավտոմեքենաներ:
Ուսանողների ցույցն ուղղված էր Կոնգրեսների պալատում Քվեբեքի վարչապետ Ժան Շարեի ելույթի դեմ: Ուսանողների կարծիքով՝ Քվեբեքի կառավարությունը5 տարի շարունակ տարեկան 325 դոլարով դիտավորյալ կերպովքոլեջներում և համալսարաններում բարձրացնում է ուսումնական վարձը:
Երթից առաջ Քվեբեքի կրթության նախարար Լին Բոշամպը Քվեբեքի ուսանողական կազմակերպությունների առաջնորդներին հրավիրել է բանակցություների, սակայն այժմ դրանք հետաձգվել են մինչև հաջորդ շաբաթ՝ մինչև որ Մոնրեալի բոլոր ուսանողական կազմակերպությունները հրաժարվեն բռնությունից:










































