Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Նիկոլա Միրոտիչը դարձել է բասկետբոլի Եվրալիգայի պատմության մեջ առաջին մարզիկը, ով երկու անգամ անընդմեջ արժանացել է մրցաշրջանի «Ծագող աստղ» կոչմանը:
Երկրորդ տարին անընդմեջ Եվրալիագայի մարզիչները քվեարկել են իսպանացու օգտին: Ընթացիկ մրցաշրջանում Միրոտիչը յուրաքանչյուր խաղում միջինը վաստակել է 12.5 միավոր և կատարել 4.5 խլում:
Միրոտիչի մրցակիցներն են եղել Միլան Մաչվանը («Պարտիզան»), Ֆուրկան Ալդեմիրը («Գալաթասարայ»), և Կոստաս Սլուկասը («Օլիմպիակոս»):





































