Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս. «ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն՝ Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի:
«Մարալիկ քաղաքում և նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել: Օրինակ՝ Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն Է կատարվել, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: Նման դեպք Է գրանցվել նաև Քարաբերդ գյուղում, երբ ոչխարներ են առևանգել»:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն, «ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել են այս լուրերը:










































