Ուրբաթ երեկոյան երկար քննարկումներից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հաջողվել է համաձայնեցնել Սիրիա 300 դիտորդների ուղարկելու վերաբերյալ բանաձևի տեքստը: Բանաձևում ասվում է, որ առաջիկա 90 օրվա ընթացքում 300 դիտորդներ կգտնվեն Սիրիայի տարածքում և տեղեկություններ կհավաքեն այնտեղ տիրող զարգացումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Համաձայնեցման աշխատանքների նման ձգձգումը պայմանավորված էր Սիրիա մեկնելուց հետո դիտորդների գործառույթները ավելի հստակ դարձնելու բազմաթիվ առաջարկներով:
Հիշեցնենք, որ այժ Սիրիայում կա փոքրաթիվ դիտորդական առաքելություն, որի նպատակն է հետևել, թե ինչպես է կյանքի կոչվում ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը:
Նախատեսվում է, որ այս հարցով քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:










































