Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ երկրի դատապարտված քաղաքացիների, այդ թվում՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումն արտերկրում Ուկրաինայի օրենսդրությամբ չի նախատեսվում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Տիմոշենկոյի փաստաբանները, հղում անելով Գերմանիայի բժիշկներին, խորհուրդ չէին տվել նրան Խարկովում բուժվել:
Տիմոշենկոն հրաժարվել է մասնակցել դատական նիստին` իր առողջական վիճակի պատճառով։







































