Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը:
2011 թվականի ընթացքում ամենաշատ գումարը վաստակել է Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը: Հաշվի առնելով նրա աշխատավարձը և հովանավորներց ստացած եկամուտները՝ կիսապաշտպանի նախորդ տարվա եկամուտը կազմել է 46 մլն դոլար: Այդ ցուցանիշով նա շրջանցեց Լեո Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին:
Անգլիական Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են Ուեյն Ռունին և Ջոն Թերին:
Ցուցակի առաջին 20-յակի մեջ հայտնվել են «Չելսի»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի 4-ական ֆուտբոլիստ:
1. Դևիդ Բեքհեմ («Գալաքսի») – 46 մլն դոլար,
2. Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 42,
3. Լեո Մեսսի («Բարսելոնա») – 39,
4. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») – 24,
5. Կակա («Ռեալ») – 21,
6. Ջոն Թերի («Չելսի») – 18,
7. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») – 18,
8. Ֆերնանդո Տորես («Չելսի») – 17,
9. Ֆրենկ Լեմպարդ («Չելսի») – 16,
10. Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ») – 16:










































