ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին տեղեկացրեց, որ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է մայիսի 3-ին:
Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 24-ին, ժամը 12-ին հավաքվելու է Ազատության հրապարակում և երթ է անելու դեպի Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:









































