Իսրայելում հուդաիզմի պահպանողական շարժման առաջնորդները թույլատրել են բացահայտ գեյերին ու լեսբուհիներին սովորել Շախտեր ինստիտուտում՝ ստանալու ռաբբիի գիտական աստիճան: Այս մասին որոշումն ընդունվել է ապրիլի 19-ին: Ինստիտուտում անցկացված քվեարկության ժամանակ 18 ռաբբիներից միայն մեկն է դեմ քվեարկել:
Շախտեր ինստիտուտը, որը զբաղվում է ռաբբիների(պետական պաշտոնյա, կրոնական դատավոր) պատրաստմամբ, հաջորդ ուսումնական տարվանից ուսանողներ կընդունի սեռական փոքրամասնությունների շարքերից: Այս մասին տեղեկացնում է NEWSru Israel-ը:
Արդեն մի քանի տասնամյակ է, Իսրայելի և ԱՄՆ-ի հուդաիզմի պահպանողական շարժման ներկայացուցիչները վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք կարելի է բացահայտ գեյերին և լեսբուհիներին թույլատրել դառնալ ռաբբի: ԱՄՆ-ի երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ 2006 թվականին թույլատրեցին իրենց մոտ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդունելությունը: Երուսաղեմը զերծ մնաց:











































