Գերմանական «Բայեր-1» հեռուստաալիքը առաջարկել է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումից առաջ «Ալիանս-Արենա»-ի հանդերձարանից կորած «արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին պատկանող խաղակոշիկների փոխարեն ֆուտբոլիստին վերադարձնել փայտե կոշիկներ:
Հանդիպումից առաջ պարզվել էր, որ հանդերձարանից անհետացել են 6 զույգ խաղակոշիկ, որոնք պատկանել են Ռոնալդուին, Օզիլին և Բենզեմային: Ռադիոլսողները առաջարկել են խաղակոշիկների փոխարեն Ռոնալդուին որպես փոխհատուցում նվիրել բավարիական ավանդական փայտե կոշիկներ, որոնք տեղի բնակչությունը հիմնականում հագնում է Մյունխենի ամենահայտնի միջոցառման՝ «Օկտոբերֆեստ»-ի ժամանակ:
Հիշեցնենք, որ այդ միջադեպի առթիվ «Ռեալ»-ը պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ի դեմ:








































