Գերմանիան և Ֆրանսիան ուսումնասիրում են սահմանային վերահսկողությունը ժամանակավորապես վերականգնելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկրները կարող են այդպիսի քայլի դիմել եթե Եվրոպայի արևելքում և հարավում չապահովվի սահմանների պաշտպանությունը:
Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները նամակ են հղել Եվրամիության ղեկավարությանը, որում առաջարկում են ուղղումներ մտցնել Շենգենյան համաձայնագրում:
Նրանց կարծիքով՝ազգային կառավարությունները պետք է հնարավորություն ստանան ծայրահեղ իրավիճակներում մինչև 30 օր ժամկետով սահմանային վրեահսկողություն մտցնել:










































