Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտգործնախարարների արտահերթ խորհրդակցությունը տեղի կունենա ապրիլի 26-ին: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ բեն Հիլլիի հայտարարությունը:
«Արաբական երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ հանդիպմանը կքննարկվի 2 հարց՝ Սիրիայի իրավիճակը և Սուդանում դրության խիստ սրումը»,- հայտնել է Բեն Հիլլին:
Նա նշել է, որ Սիրիայի ճգնաժամի քննարկման գլխավոր թեման կլինի ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի դրույթների կատարումը և ՄԱԿ-ի դիտորդների գործունեությունը:







































