Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուսումնասիրում է Pussy Riot պանկ խմբի մասնակիցների ազատությունը պահանջող միջազգային արշավի հնարավորությունը: Խմբի աղջիկները մեկուսացման մեջ են գտնվում Քրիստոս Ամենափրկչի տաճարում տեղի ունեցած սկանդալից հետո:
Interfax-ին Amnesty International-ի ռուսական գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը պահանջում է անմիջապես և առանց պայմանների ազատ արձակել աղջիկներին:









































