Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի հավատն անսպառ է»

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին ընդունել է իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իռլանդացի լրագրողի ցուցաբերած հետաքրքրության համար` պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումներն ու ժողովրդի հետ անմիջական շփումները օբյեկտիվ պատկերացում կտան լրագրողին ու կբացառեն կողմնակալության որևէ դրսևորում:

Դանիել Մաքլասլինը ԱԺ փոխնախագահին տեղեկացրել է, որ անցած երկու օրվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում, որոշակի պատկերացում կազմել հիմնախնդրի վերաբերյալ: Նա խնդրեց ԱԺ փոխնախագահին իր գնահատականները ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. այն է` կայուն է արդյոք իրավիճակը, թե դեռևս պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա:

Պարոն Շարմազանովը կարևորել է, որ իռլանդացի լրագրողը անձամբ է եղել Լեռնային Ղարաբաղում և ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին: Նրա խոսքերով` Արցախում ժողովուրդն ինքնորոշվել է, կառուցում է ժողովրդավարական հանրապետություն և ԼՂ-ի անկախությունն այլընտրանք չունի: Մի քանի ամիս հետո Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, և եթե հարգարժան հյուրը հնարավորություն ունենա ներկա գտնվելու, կտեսնի ժողովրդավարական ընտրություններ` ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ գործում է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու` քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժված սկզբունքը:
Անդրադառնալով ԼՂ-ի հետ կապված տարածաշրջանային անվտանգության խնդրին` պարոն Շարմազանովը հայտնեց, որ Հայաստանը և Ղարաբաղը պատերազմ չեն ուզում: «Մեր տեսակետը այս հարցում համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես Մինսկի խմբում համանախագահող երկրների կարծիքին: Մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, սակայն Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազքը, իսկ այդ երկրի նախագահը ռասիզմ ու ատելություն է քարոզում իր ժողովրդին: Նման պարագայում պատերազմի վտանգը միշտ էլ կա: Բայց Հայաստանում ու Արցախում համոզված են, որ եթե Ադրբեջանի նախագահը դիմի ռազմական գործողությունների, նա էլ կարժանանա նույն ճակատագրին, ինչ նրա նախորդ նախագահները, – ասաց ԱԺ փոխնախագահը և ապա ավելացրեց,- Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի` սեփական երկիր կառուցելու հավատն անսպառ է»: Անդրադառնալով հարցի իրավական կարգավորման խնդրին` պարոն Շարմազանովը նշեց, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը միջազգայնորեն ընդունված է, և Լեռնային Ղարաբաղն էլ, թե ՄԱԿ-ի և թե նախկին Խորհրդային Միության օրենսդրության համաձայն, ինքնորոշվել է, ինչպես շատ հանրապետություններ:

Իռլանդացի լրագրողի հարցին, թե ինչպես է ԱԺ փոխնախագահը գնահատում Ադրբեջանի ղեկավարության այն միտքը, թե Բաքվում Եվրատեսիլին հայերի չմասնակցելն արդեն խոսում է զիջումներին Հայաստանի պատրաստ չլինելու մասին, պարոն Շարմազանովը նկատեց. «Նախ` Հայաստանն ու Ադրբեջանը չեն կոնֆլիկտի կողմերը, այլ Ղարաբաղն ու Ադրբեջանը: Մյուս կողմից` հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու. խնդիրը պետք է լուծվի բանական փոխզիջումների արդյունքում: Մենք պնդում ենք, որ Արցախի անկախությանն այլընտրանք չպետք է լինի, Արցախին անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է տրվեն, և Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային ընդհանուր սահման: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին ու Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կարծում եմ, որ Ալիևը պետք է իմանա, որ երբեմն պետք է լռել և ոչ թե խոսել` հակասելով ինքն իրեն: Եթե Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին թշնամի է համարում, ինչպես կարող է այդ ժողովուրդը մասնակցել միջոցառման մի երկրում, որտեղ հայերիս թշնամաբար պետք է ընդունեին»:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջերս հայ խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում մասնակցել է Եվրանեսթի նիստին, որտեղ Ալիևը ցույց է տվել իր իրական դեմքը: Նա իր ելույթում, որտեղ, միջոցառման բնույթով պայմանավորված, չպետք է խոսք լիներ ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի մասին, հայերին «ֆաշիստ» է անվանել: «Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ է արդյոք այդ մարդը բանակցությունների»,- հարցրել է Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողի խնդրանքով ԱԺ փոխնախագահը անդրադարձել է նաև Հայաստանում ոչ ժողովրդավարական դրսևորումների մասին մամուլի հրապարակումներին` արձանագրելով, որ գնահատելի են բոլոր քննադատական ելույթները, որոնք օգնում են Հայաստանին` դառնալու ավելի ժողովրդավարական: Նա նշեց, որ Հայաստանը իր ընտրությունը կատարել է, որի մասին է խոսում նաև ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկան: ԱԺ փոխնախագահը հյուրին ծանոթացրեց անցած հինգ տարիներին հանրապետությունում կատարված բարեփոխումներին, մամուլի ազատությանն ուղղված առաջընթաց քայլերին, եվրոպական կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, իշխանությունների` առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականությանը, բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի համար հավասար պայմաններ ստեղծելուն և հանդուրժողականության ու բազմակարծության մթնոլորտին: «Մենք սա անում ենք ոչ թե Եվրոպային դուր գալու համար, այլ գիտակցում ենք, որ մեր երկրի զարգացման լավագույն ուղին ժողովրդավարությունն ու ազատությունն են, մեր ժողովրդի հավատն ու վստահությունը գալիքի հանդեպ».-նշեց ԱԺ փոխնախագահը:

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ու տնտեսական ազդեցության մեծացման վերաբերյալ իռլանդացի լրագրողի հարցին` Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանն անկախ երկիր է և իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն` կարևորելով և ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի, և հարևանների հետ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանն արտաքին քաղաքականություն է կառուցում ոչ թե «կամ…կամ», այլ «և…և» սկզբունքով: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և մեր երկրի անվտանգության համակարգը կապված է ՀԱՊԿ-ի հետ, բայց Հայաստանը լուրջ ծրագրեր է իրականացնում նաև ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ուժերի կազմում մասնակցում տարբեր երկրներում իրականացվող խաղաղարար գործողություններին: Պարոն Շարմազանովի գնահատմամբ` այս հարցի հետ կապված սպառիչ պատասխան է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռաշը թդեյ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը ռուսամետ, թե՞ եվրոպամետ քաղաքականություն է վարում, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հայաստանը միմիայն հայամետ քաղաքականություն է վարում»:

Պարոն Շարմազանովը պատասխանել է նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին: Նա կարևորել է Իրանի խնդրի խաղաղ կարգավորումը` նկատելով, որ տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն սկիզբ կդնի բազում սպառնալիքների, այդ թվում` հումանիտար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում