Ծրագրային ապահովման՝ աշխարհի խոշորագույն Microsoft Corp ընկերության մաքուր եկամուտը 2011-2012 թթ. ֆինանսական տարվա 9 ամիսների ընթացքում աճել է 1.1%-ով՝ հասնելով 17.47 մլրդ դոլարի:
Այս ամիսների ընթացքում Microsoft-ի հասույթը կազմել է 55.66 մլրդ դոլար, ինչը 5.85%-ով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ: Օպերացիոն եկամուտը կազմել է 21.57 դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 2.76% -ով:
Microsoft կորպորացիան հիմնադրվել է 1975 թ. և մասնագիտացած է ծրագրային ապահովման արտադրության, անձնական համակարգիչների և սերվերների համար ծառայությունների մատակարարման և ինտերնետ տեխնոլոգիաների մշակման մեջ:









































