Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում ներառված երկրների արտգործնախարարների նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ներդրում ունենալ Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելության գործում.
«Դա մասնավորապես վերաբերում է դեպի Աֆղանստան զինծառայողներ ուղարկելուն, դեպի Աֆղանստան ռազմական բեռների տարանցման հարցում իր տարածքի օգտագործման թույլտվությանը և աֆղան ժողովրդին ցուցաբերած ոչ ռազմական օգնությանը:
Ադրբեջանը ողջունում է անվտանգության ու կայունության ապահովման պատասխանատվության հանձնումն Աֆղանստանի կառավարությանը: Նախագահ Իլհամ Ալիևի կողմից փետրվարին ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան կատարած այցի ժամանակ հայտարարվեց, որ Աֆղանստանի ազգային բանակի հիմնադրամին փոխանցվելու է 1 միլիոն եվրո: Ոչ վաղ անցյալում այդ գումարը փոխանցվել է հիմնադրամի հաշվին: Եվ դա միայն սկիզբն է»:










































