РИА Новости գործակալության տեղեկացմամբ` Ցյուրիխում ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև տեղի կունենա 6 խաղից բաղկացած մրցավեճ: Դասական շախմատի ընկերական հանդիպումն առաջինն է պատմության մեջ, որին կմասնակցեն շախմատիստներ, որոնց անհատական վարկանիշը գերազանցում են 2800 միավորը:
Հիշեցնենք, որ Արոնյանը ՖԻԴԵ-ի դասկարգային աղյուսուկում ունի 2820, իսկ Կրամնիկը` 2801 միավոր:
Ըստ մրցաշարի պայմանների` եթե խաղը տևում է 3 ժամից քիչ և ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, ապա խաղարկվում է լրացուցիչ պարիտիա` արագ շախմատի կանոններով, սակայն վերջինիս արդյունքը չի ներառվում ընդհանուր հաշվարկում:
Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 21-ին, 22-ին, 24-ին, 25-ին, 27-ին, 28-ին` Երևանի ժամանակով 17:00-ին:






































