Մոլդովայի դատարանը 9.5 տարվա ազատազրկման է դատապարտել երթուղային միկրոավտոբուսի վարորդին, որի մեղքով մեքենան բախվել էր գնացքին: Միջադեպի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել 14 մարդ: Ինչպես տեղեկացնում է rbc.ru-ն, դատարանի որոշմամբ, Քիշնև-Շերպեն երթուղային գիծը սպասարկող ընկերությունը պետք է զոհվածների ընտանիքներին և տուժածներին պատճառած վնասի համար 70 հազար դոլար ընդհանուր չափով փոխհատուցում տրամադրի:
Դեպքը տեղի էր ունեցել 2011-ի նոյեմբերի 1-ին: Վարորդն առանց ազդանշանային կարմիր լույսին նայելու, հատել էր երկաթուղային գիծը:
Ամբաստանյալի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել որոշումը:









































