Չինացի քաղաքական գործիչ Բո Սիլայը, որը մինչև վերջերս գլխավորում էր երկրում խոշորագույն Չունցին մեգապոլիսը, առնչություն ունի վերոնշյալ քաղաքի հասարակական անվտանգությունն ապահովող ոստիկանության ղեկավարի երկու ենթակաների սպանության հետ:
Այս մասին այսօր հաղորդում է բրիտականակն Telegraph թերթը` հղում կատարելով Չինաստանի կոմկուսի Չունցինի մասնաճյուղին:
Հրատարակության զրուցակցի խոսքով` Բո Սիլալը վիճել է քաղաքի ոստիկանապետ Վան Լիցզյունի հետ, որը միևնույն ժամանակ քաղաքի փոխքաղաքապետն էր, այն բանի պատճառով, որ վերջինս սկսել էր Բոյի կոնջը կասկածել բրիտանացի Նիլ Հեյվուդի սպանության մեջ:
Ինչպես Telegraph-ին հաղրդել են ՉԺՀ-ի կոմկուսից, Բո Սիլայան կազմակերպել է Վան Լիցզյունի հետապնդումը, ու վերջինս, վախենալով իր կյանքի համար, թաքնվել է Չենդու քաղաքի ԱՄՆ դեսպանությունում: Դրանից հետո, ըստ թերթի, Բո Սիլայի անվտանգության աշխատակիցներն առևանգել են Վան Լիցզյունի 7 օգնականներին ու կտտանքների ենթարկել, ինչից 2- ը մահացել են` չդիմանալով տանջանքներին:
Բո Սիլայը ՉԺՀ-ի առևտրի նախկին նախարարն է, ով 2007թ. գլխավորելով Չունիցինի կոմունիստական կուսակցությունը, կարճ ժամանակում դարձավ երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը:










































