Մոնտե Կարլոյի «Մասթերս-1000» շարքի թենիսի տղամարդկանց մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլն ավարտվեց, և հայտնի դարձան քառորդ եզրափակիչ փուլի մրցավեճերի զույգերը:
Առաջին սեթում պարտություն կրելուց հետո աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ցուցադրեց փայլուն խաղ և Ալեքսանդր Դալգոպոլովին 2:6, 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց:
Մրցաշարի վերջին 7 տարիների հաղթող Ռաֆայել Նադալն առանց լուրջ դիմադրության հաղթահարեց Միխայիլ Կուկուշկինի արգելքը:
Նովակ Ջոկովիչ – Ալեքսանդր Դալգոպոլով՝ 2:6, 6:1, 6:4,
Ռաֆայել Նադալ – Միխայիլ Կուկուշկին՝ 6:1, 6:1,
Ռոբին Հասե – Տոմաշ Բելուչի՝ 6:2, 6:3,
Ստանիսլավ Վավրինկա – Նիկոլաս Ալմագրո՝ 6:3, 6:3
Քառորդ եզրափակիչի մրցավեճերի զույգերն են`
Նովակ Ջոկովիչ – Ռոբին Հասե
Ռաֆայել Նադալ – Ստանիսլավ Վավրինկա
Էնդի Մարեյ – Տոմաշ Բերդիխ
Ժիլ Սիմոն – Ժո-Վիլֆրիդ Ցոնգա