Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայկական ձկնատեսակները ապագայում կարտահանվեն եվրոպական երկրներ

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանից ձուկ եւ խեցգետին է արտահանվում Ռուսաստան եւ Վրաստան: Սակայն ներկա դրությամբ աշխատանքներ են տարվում հայկական ձկնատեսակները եվրոպական երկրներ արտահանելու ուղղությամբ: Գյուղնախարարության մամուլի քարտուղար Վահագն Մարտիրոսյանի հավաստմամբ, անցյալ տարի Ռուսաստանից Հայաստան էին ժամանել Կալինինգրադի մարզի ներկայացուցիչներ, եւ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական ձկնամթերքը Կալինինգրադի մարզ արտահանելու մասին, որն այսօր ընթացքի մեջ է: Իսկ թե ինչով է մեր ձկնատեսակը գրավում օտարերկրացիներին, մամուլի քարտուղարը պարզաբանեց. «Որովհետեւ մեզ մոտ լճակային տնտեսությունները շատ մաքուր ջրից են, եւ այդ շատ մաքուր ջրի մեջ արտադրվող ձուկը, իրենց կարծիքով, էկոլոգիապես մաքուր է»: Գյուղատնտեսության աշխատակազմի անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ արտերկիր Հայաստանից արտահանվում է հիմնականում թառափազգիներից` թառափ ձկնատեսակը, սահմանազգիներից` ծիածանափայլ իշխանը, գետիշխանը կամ կարմրախայտը եւ մասամբ նաեւ` Սեւանի իշխանի գեղարքունի ձկնատեսակը: Ի դեպ, ըստ Աշոտ Հովհաննիսյանի` թե՛ թառափազգիները, թե՛ սահմանազգիները համարվում են բարձր ապրանքային արժեք ունեցող ձկնատեսակներ եւ մեծ պահանջարկ ունեն աշխարհում:Սակայն դեռեւս Հայաստանից Եվրամիություն հնարավոր չէ ձկնատեսակներ արտահանել, քանի որ չունեն արտահանման համարանիշ: Բայց եւ այնպես, ներկա դրությամբ աշխատանքներ են տարվում եվրոպական երկրներ ձուկ արտահանելու ուղղությամբ: Այն հարցին, թե Հայաստանը ներուժ ունի՞ նման մեծ ծավալների արտահանման համար, Աշոտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք հիմա արտադրում ենք 5400 տոննա ձուկ, որից արտահանվում է մի քանի հարյուր տոննան: Բայց կարող ենք մի քանի ամիսների ընթացքում ուղղակի կրկնապատկել արտահանման ծավալները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում