Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Սարգսյանի ու Քոչարյանի գաղտնիքը

Ինչքան էլ Հայ ազգային կոնգրեսը, ելնելով իր կորպորատիվ կուսակցական շահերից, հայտարարի, որ «Բարգավաճ Հայաստան»-ի թիկունքին Ռոբերտ Քոչարյան չկա, և նա ընդհանրապես մարած քարտ է հայկական քաղաքականության մեջ, այնուհանդերձ` ակնհայտ է, որ Քոչարյանը իր շահը դրել է Հայաստանի խորհրդարանի ընտրության մեջ և բավական աշխուժորեն ու բազմակողմանիորեն փորձում է սպասարկել այն: Եվ այս համատեքստում հետաքրքրական հարցեր են առաջանում նրա և Սերժ Սարգսյանի հարաբերության հետ կապված:

Արդյոք Քոչարյանը վերադառնում է կամ քաղաքականության մեջ է մտնում Սարգսյանի հետ պայմանավորվա՞ծ, որպեսզի հիմնական քաղաքական գործընթացը ընդդիմություն-իշխանություն տիրույթից դուրս բերի և տեղավորի իշխանություն-իշխանություն տիրույթի մեջ: Կամ` արդյոք Ռոբերտ Քոչարյանը պարզապես զգացե՞լ է Սերժ Սարգսյանի վիճակի բարդությունը և ցանկանում է օգտվել առիթից ու վերադառնալ իշխանություն` բավարարելով իր իշխանատենչությունը` միաժամանակ փորձելով կանխել համակարգում իր տեղն ավելի ու ավելի զիջելու անբեկանելի հեռանկարը: Չի բացառվում նաև, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բոլորովին այլ պայմանավորվածություններ են ունեցել, սակայն դրանք վերանայել են, երբ պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և հնարավոր են կոլապսներ ու ֆորս-մաժորներ, և Քոչարյանը անձամբ է փորձում միջամտել և պահել դրությունը, օգնել Սերժ Սարգսյանին` վերահսկելու իրավիճակը, քանի որ հակառակ պարագայում կարող է վտանգված լինել ոչ միայն Սարգսյանի, այլ նաև Քոչարյանի ապագան:

Այդ հարցերի պատասխանները, բնականաբար, կտա ժամանակը, սակայն` ոչ ամբողջությամբ: Այդ հարցերին ամբողջությամբ կարող են թերևս պատասխանել միայն Քոչարյանն ու Սարգսյանը, եթե անկեղծանան միմյանց միջև պայմանավորվածությունների հարցում, իսկ հետո նաև պարզորոշ ի ցույց դնեն, թե նրանցից ով ինչ պայմանավորվածություն է խախտել: Բայց նաև անկասկած է, որ Սարգսյանն ու Քոչարյանը երբեք ի ցույց չեն դնի միմյանց միջև եղած պայմանավորվածությունները, որովհետև դրանք, անկասկած, բացառապես հակասահմանադրական մեխանիզմներին ապավինող պայմանավորվածություններ են, հետևաբար դրանց հրապարակումը հարվածելու է երկուսին էլ միաժամանակ: Իսկ այն, որ պայմանավորվածությունները հակասահմանադրական են, վկայում են այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանում 2007 թվականից սկսած, երբ Քոչարյանը սկսեց իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին՝ կամովին, թե ստիպված` էական չէ: Այդ փոխանցման գործընթացը անցել է բացառապես Սահմանադրությունը շրջանցելով` որևէ կերպ հաշվի չառնելով Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը, իրական տրամադրությունները, քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը Հայաստանում: Հետևաբար Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը կպահեն իրենց պայմանավորվածությունները պետական գաղտնիքի նման, թեև ներկայումս երկուսն էլ հստակ գիտակցում են երևի, որ աստիճանաբար դառնում են իրենց իսկ պայմանավորվածությունների զոհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում