Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը ապրիլի 19-ին «Discovery» մաքոքը հանձնել է Վաշինգտոնի ավիացիայի և տիեզերագնացության թանգարանին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
«Discovery»-ն տիեզերական թռիչքներ իրականցրած մաքոքներից առաջինն էր, որը պաշտոնապես հանվել է շահագործումից: «Discovery»-ն , որը NASA-ին է տրվել 1982 թվականի նոյեմբերին, իրականացրել է 39 տիեզերական առաքելություն: Ուղեծրում անցկացրել է 365 օր, երկրի շուրջը պտտվել է ավելի քան 5000 անգամ: Վերջին թռիչքը դեպի տիեզերք մաքոքոն իրականացրել է 2011-ի մարտին:
Առաջիկայում ամերիկյան թանգարաններին կհանձնվեն մյուս բոլոր մաքոքները:
Space Shuttle ծրագրի ավարտից հետո գիտնականներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող միակ միջոցը դարձավ ռուսական «Սոյուզ» տիեզերանավը:
NASA-ի համար ստեղծվել էին 5 մաքոքոներ՝«Discovery», «Atlantis»,«Endeavour», «Columbia», «Challenger» և «Enterprise»: Վերջինս թռիչքներ չի իրականացրել, իսկ մյուս 5-ը միասին կատարել են 135 թռիչք:












































