Այսօրվանից Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կկարողանան ցանկացած ուրբաթ օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:
Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդները: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է շաբաթվա ցանկացած օր ուղարկել kino բառը 5555 կարճ համարին (կարճ հաղորդագրության արժեքը` ըստ բաժանորդի սակագնային պլանի), ստանալ ծածկագիր, այնուհետև առաջիկա ուրբաթ օրը ծածկագիրը ներկայացնել Երևանի Մոսկվա կամ Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնների տոմսարկղ և ստանալ այդ ուրբաթ ցուցադրվող ցանկացած ֆիլմի երկու տոմս` տոմսարկղում վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:
Orange Կինոյի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք kino.orangearmenia.am:









































