ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակը, որը դարձել Է մամուլում վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ուշագրավ ծագում ունի:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին Է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը:
ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ Էլ հաստատել է այդ լուրերը, միայն ասել է. «Հերի՛ք Է քչփորեք այդ թեման, լա՛վ Էլի, ա՛յլ բանի մասին խոսեք»:
«Հիշեցնենք՝ Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի կոստյումի փեշը, երևացել էր գոտու մեջ խրված ատրճանակը: Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ նախօրեին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել՝ ասելով որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:
Ի դեպ, թեև ԲՀԿ-ից հերքում են, որ Ծառուկյանը զենք է կրում, այնուամենայնիվ նշենք, որ նա դրա իրավունքն ունի բոլոր օրենքներով նաև որպես երկրի անվտանգության խորհրդի անդամ»,- հավելում է թերթը:












































