Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգի անվտանգության ծառայությունը ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել է 200 մարմնավաճառի ու կավատի:
Սա վերջին տարիներին իրականացված ամենախոշոր նմանատիպ գործողությունն է: Ձերբակալվածներից 48-ը մեղադրվում են կավատության և մարդավաճառության մեջ: Տարվում է հետաքննություն:











































