ԱՄՆ-ը ոչ մի պատճառ չունի մեղադրելու Ռուսաստանին ապստամբների դեմ պայքարում Բաշար Ալ-Ասադի ռեժիմին աջակցելու համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:
Նա նշել է, որ Ռուսաստանն աջակցում է Քոֆի Անանի առաջարկած ծրագրին և համագործակցում է դրա իրագործման հարցում: Այս մասին Պանետան ասել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ` պատասխանելով խորհրդարանականների այն հարցին, թե ինչպես են ամերիկացիները պատժելու Ռուսաստանին Սիրիային զենք մատակարարելու համար:
Պանետան հավելել է, որ Ռուսաստանը զենք մատակարարելու պայմանագրերը ստորագրել է մինչև ապստամբության սկիզբը և շարունակում է համագործակցությունն այդ ոլորտում: «Իսկ իրականությունն այն է, որ Ռուսաստանը կարող է զգալի ազդեցություն ունենալ Սիրիայի և Ալ-Ասադի վրա»,- ասել է ՊՆ ղեկավարը:









































